Ֆիլիպո Ինձագին հեռացվել է «Բրեշիայի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Բրեշիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիի պաշտոնանկության մասին։

«Բրեշիան» 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում Սերիա B-ի մրցաշարային աղյուսակում, սակայն ակումբը չի կարողանում հաղթել արդեն չորրորդ անընդմեջ խաղում (3 ոչ-ոքի և 1 պարտություն):

Ֆիլիպո Ինձագին «Բրեշիայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնում էր 2021 թվականի հունիսից: