Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա մարտի 23-ին

Մարտի 24-ին՝ Երևանում, Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ։

Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Ստյոպա Մկրտչյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ մարտի 23-ին՝ ժամը 17:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա մարտի 23-ին՝ ժամը 17։30-ին։ 

Չեռնոգորիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Միոդրագ Ռադուլովիչի և ֆուտբոլիստ Սեադ Հակշաբանովիչի նախախաղային մամուլի ասուլիսը տեղի կունենա մարտի 23-ին՝ ժամը 18։30-ին։