«Մանչեսթեր Սիթին» գլխավորել է ամենաբարձր եկամուտ ունեցող ակումբների ցանկը,:
Deloitte խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է ամենաբարձր եկամուտ ունեցող ակումբների տարեկան վարկանիշային աղյուսակը։
2020/21 մրցաշրջանի արդյունքներով այդ ակումբը «Մանչեսթեր Սիթին» է եղել՝ 644,9 միլիոն եվրո եկամուտով։ Լավագույն եռյակում ընդգրկվել են Մադրիդի «Ռեալը» (640,7 մլն) և «Բավարիան» (611,4):
Թոփ-10.
1. «Մանչեսթեր Սիթի»՝ 644,9 մլն եվրո
2. «Ռեալ»՝ 640,7
3. «Բավարիա»՝ 611,4
4. «Բարսելոնա»՝ 582,1
5. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 558
6. ՊՍԺ՝ 556,2
7. «Լիվերպուլ»՝ 550,4
8. «Չելսի»՝ 493,1
9. «Յուվենտուս»՝ 433,5
10. «Թոթենհեմ»՝ 406,2