Տիբո Կուրտուա. ««Ռեալն» ամեն ինչ կանի՝ բոլոր տիտղոսները նվաճելու համար»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Լա Լիգայում «Բարսելոնայից» կրած 0:4 հաշվով պարտությունից հետո խոսել է ակումբի նպատակների մասին:

«Կիրակին տխուր օր էր, բայց մենք թիմ ենք: Հաղթում կամ պարտվում ենք, մենք դա անում ենք միասին և կարձագանքենք այնպես, ինչպես հարկն է: Գիտեմ, որ դեռ ցավալի է մտածել տեղի ունեցածի մասին, բայց հավատացեք, որ մեր թիմն ամեն ինչ կտա, որպեսզի նվաճի այն տիտղոսները, որոնց համար պայքարում է:

Մենք լավագույն վիճակում ենք դա անելու համար, քանի որ մենք «Ռեալն» ենք: Մենք պետք է հարգենք մադրիդցիների պատմությունն ու ավանդույթները։ Հիմա ավելի քան երբևէ»,- թվիթերյան իր էջում գրել է Կուրտուան։