Թեմի Աբրահամը բաց կթողնի Անգլիայի հավաքականի ընկերական խաղերը

Անգլիայի հավաքականի հարձակվող Թեմի Աբրահամը մեջքի ցավերի պատճառով ստիպված է բաց թողնել մարտ ամսվա ընկերական հանդիպումները։

Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Ռոմայի» ֆուտբոլիստը կմնա ակումբի տրամադրության տակ։ Գարեթ Սաութգեյթի թիմը մարտին ընկերական խաղերում կհանդիպի Շվեյցարիայի և Կոտ դ’Իվուարի հավաքականների հետ:

Անգլիայի ընտրանին արդեն ապահովել է իր տեղը Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությունում։ Եվրո-2020-ում անգլիացիները զբաղեցրեցին 2-րդ տեղը՝ եզրափակչում պարտվելով Իտալիային։