Մաուրո Իկարդին ցանկանում է լքել թիմը

ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին ցանկանում է հեռանալ փարիզյան ակումբից, հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը ծրագրում է փոխել թիմը 2022 թվականի ամռանը, սակայն այժմ դժվար է գտնել ակումբ, որը կկատարի արգենտինացու պայմանագրային պահանջները։

Այս մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը Ֆրանսիայի առաջնության 23 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։

Ֆուտբոլիստի համաձայնագիրը փարիզեցիների հետ հաշվարկված է մինչեւ 2024 թվականի ամառ։

Հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։