Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն այսօր առավոտյան կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքում նա կգտնվի կարանտինում, հայտնում է «նարնջնագույնների» մամուլի ծառայությունը։
Մարտի 26-ին Հոլանդիան ընկերական հանդիպում կանցկացնի Դանիայի, իսկ 29-ին՝ Գերմանիայի հավաքականի հետ։
Հոլանդիայի ընտրանին ավելի վաղ նվաճել էր ԱԱ-2022-ի ուղիղ ուղեգիր՝ ընտրական փուլի G խմբում զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։