Լուի վան Գալ. «ԱԱ-2022-ը Քաթարում անցկացնելն անհեթեթություն է»

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը քննադատել է ՖԻՖԱ-ին 2022 թվականի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու համար։

«Ծիծաղելի է, որ մենք խաղալու ենք այդ երկրում, ի՞նչ են ասում ՖԻՖԱ-ում: Զարգացնում են ֆուտբոլը: Եվ դա անում են՝ այդ երկրում մրցաշար կազմակերպելով։

Սակայն դա նշանակություն չունի։ Հարցը գումարի մեջ է, կոմերցիոն շահերի: Դա այն է, ինչ կարևոր է ՖԻՖԱ-ի համար:

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ես իմ փորձով ՖԻՖԱ-ի հանձնաժողովների անդամ չեմ։ Որովհետև ես միշտ դեմ եմ եղել նման կազմակերպություններին։ Դա սխալ է»,- Վան Գալի խոսքերն է մեջբերում AP-ը: