Ֆրանսիական L’Équipe հրատարակությունը ներկայացրել է եվրոպական ֆուտբոլում ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցանկը։
Ըստ հրապարակված տվյալների Մադրիդի «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամենաբարձր վարձատրվող մասնագետն է՝ ամսական 3,33 մլն եվրո վաստակելով:
Նրան հաջորդում են Խոսեպ Գվարդիոլան (Մանչեսթեր Սիթի, 1,89 մլն), ինչպես նաև Յուրգեն Կլոպը (Լիվերպուլ) և Անտոնիո Կոնտեն (Թոթենհեմ)՝ նրանք վաստակում են 1,49-ական մլն։
ՊՍԺ-ից Մաուրիսիո Պոչետինոն ամսական ստանում է 1,1 մլն եվրո, Մասիմիլիանո Ալեգրին (Յուվենտուսից)՝ 1,17 մլն, «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամսական ստանում է 770 հազար եվրո։