Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է Պորտուգալիայի հավաքականի հետ 2022 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել։
«Լիարժեք կենտրոնացվածություն 2022 թվականի աշխարհի առաջնության վրա: Ինչպես միշտ, հպարտ եմ, որ ներկայացնում եմ Պորտուգալիան: Մենք գիտենք, որ ճանապարհը հեշտ չի լինելու։
Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակիցներին, որոնք ունեն նույն նպատակը, ինչ և մենք։
Բայց մենք միասին պայքարելու ենք, որպեսզի Պորտուգալիան զբաղեցնի իր արժանի տեղը։ Եկեք անենք դա»,- Instagram-ում գրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը։
Մարտի 24-ին Պորտուգալիայի հավաքականն ԱԱ-2022-ի անցումային խաղերի կիսաեզրափակչում սեփական հարկի տակ կխաղա Թուրքիայի ընտրանու հետ։
https://www.instagram.com/p/CbYaLF1A9jI/