«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բարձր է գնահատել թիմի նախկին ֆուտբոլիստի Պյեր-Էմերիկ Օբամեյանգի խաղը «Բարսելոնայում», որին նա միացել է 2022 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանին, գրում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին զանգահարել է Արտետային՝ «Բարսա» տեղափոխվելուց առաջ, հեռախոսազրույցում լոնդոնցիների մարզիչը դրական է արտահայտվել Օբամեյանգի հասցեին։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ֆուտբոլիստը հեռացել է «Արսենալից» գլխավոր մարզչի հետ կոնֆլիկտի պատճառով։