Հայտնի է դարձել ՊՍԺ-ում Մաուրիսիո Պոչետինոյի ու նրա օգնականների պայմանագրի խզման համար նախատեսված գումարի չափը:
Եթե արգենտինացի մասնագետը պաշտոնանկ արվի մրցաշրջանի ընթացքում կամ վերջում՝ պայմանագրի ժամկետի լրանալուց մեկ տարի առաջ, փարիզյան ակումբը ստիպված կլինի մարզչին և նրա շտաբին վճարել ավելի քան 20 միլիոն եվրո։
Ինչպես հայտնում է Canal Supporters-ի լրագրող Ադրիեն Գրենյեն՝ հղում անելով L’Équipe-ին, Պոչետինոն ամսական ստանում է 1,1 մլն եվրո աշխատավարձ: Նա Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է:
50-ամյա մասնագետը փարիզյան ակումբը գլխավորում է 2021 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։