Հարձակվող Լուկա Յովիչը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը դժգոհ է խաղային պրակտիկայի բացակայության պատճառով և հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ակումբից։ Ինչպես հայտնում է Marca-ն՝ սերբ ֆուտբոլիստն իր ապագան Մադրիդում չի տեսնում։

Հաղորդվում է, որ հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված են «Արսենալն» ու «Էվերթոնը»: Հնարավոր է, որ նա կարիերան շարունակի Դորտմունդի «Բորուսիայում»:

2021/22 մրցաշրջանում Յովիչը 17 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ 24-ամյա հարձակվողը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել փետրվարի 12-ին: