Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին մեկնաբանել է «արքայական» ակումբի՝ «Բարսելոնայից» կրած պարտությունը (0:4) Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում։
««Ռեալը» չի կարող խաղալ 12-13 ֆուտբոլիստով: Մեծ թիմը, որը ցանկանում է պայքարել Չեմպիոնների Լիգայի, Լա լիգայի և Իսպանիայի գավաթի համար, չի կարող կազմված լինել 14 խաղացողից: Ի՞նչ է կատարվում: Նա, ով չի ցանկանում խաղալ «Ռեալում», չպետք է մնա ակումբում: Ամեն ինչ պարզ է: Թող հիմա ասեն այդ մասին։
Ես նայում եմ «Կլասիկոն», նայում եմ «Ռեալի» պահեստայինների նստարանին և տեսնում եմ, որ երկրորդ խաղակեսում առաջին փոխարինումը Մարիանոն է։ Բեյլն ու Ազարը նստած են պահեստայինների նստարանին, իսկ «Կլասիկոյում» առաջին փոխարինումը Մարիանոն է։ Ինչպե՞ս կարող է նման բան լինել»,- Գուտիի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն: