Ֆերնանդինյոն «Ման. Սիթիում» ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի մրցաշրջանի վերջում

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ բրազիլացին պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին կորոշի մրցաշրջանի վերջում։ Պեպ Գվարդիոլան ցանկանում է, որ 36-ամյա խաղացողը ևս մեկ մրցաշրջան մնա, սակայն որոշումը կկայացնի ինքը ֆուտբոլիստը։ «Սիթին» արդեն ուսումնասիրում է շուկան՝ ամռանը նոր կիսապաշտպան ձեռք բերելու համար:

Ֆերնանդինյոյի գործող պայմանագիրը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն անգլիական ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։