Էդեն Ազարը դժգոհ է Մադրիդի «Ռեալում» իր կարգավիճակից

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը դժգոհ է մադրիդյան ակումբում իր կարգավիճակից։ Ֆուտբոլիստը իսպանական թիմ տեղափոխվելուց հետո շատ քիչ խաղաժամանակ է ստանում:

Հաղորդվում է նաև, որ Էդենը շատ էր ցանկանում խաղալ «Բարսելոնայի» դեմ խաղում, բայց մարզիչը նրան հնարավորություն չտվեց: Ազարը վրդովված է և ցանկանում է լքել թիմը փոխանցում է Goal.com – ը:

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։