Նախկինում անվանի ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը մեկնաբանել է «Բարսելոնայի» ջախջախիչ հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ (4:0).
«Չավին լեզու գտավ ֆուտբոլիստների հետ: Նրանք «Բեռնաբեուում» խաղում էին այնպես, ինչպես տանը:
Պեդրին ավելի հաճախ էր խլում գնդակը, քան «Ռեալի» չորս կիսապաշտպանները միասին։ Հարձակման եռյակը շատ լավ գործեց:
Այս խաղը դեռ երկար կհիշվի, բոլոր առումներով կատարյալ հանդիպում էր:
Չավին գերազանցեց Անչելոտտիին ամեն ինչով՝ ֆիզիկական պատրաստվածությամբ, մարտավարությամբ, հոգեբանությամբ»,- ասել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը Onda Cero-ի եթերում։