Բրիտանական կոնսորցիումը պատրաստ է ավելի քան 3 միլիարդ ֆունտով ձեռք բերել «Չելսին»

«Չելսիի» գնման համար պայքարին միացել է բրիտանական կոնսորցիումը։

Ասոցիացիան՝ լոնդոնյան Centricus ներդրումային հիմնադրամի գլխավորությամբ ավելի քան 3 միլիարդ ֆունտ է առաջարկել լոնդոնյան ակումբի համար, հաղորդում է Bloomberg-ը:

Կոնսորցիումի մեջ են մտնում նաև Cheyne Capital ներդրումային հիմնադրամը և Talis Capital ընկերությունը, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել «Չելսիում» այն ​​ձեռք բերելուց հետո։

Ավելի վաղ Centricus-ն ՈւԵՖԱ-ի հետ քննարկել էր Չեմպիոնների Լիգայի բարեփոխման 7 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը: