Բլեզ Մատյուիդի. «Ես զարմացած եմ, որ Դիբալան հեռանում է»

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին մեկնաբանել է այն տեղեկությունը, որ հարձակվող Պաուլո Դիբալան հեռանալու է թուրինյան ակումբից։

«Ես լավ փոխհարաբերությունների մեջ եմ Պաուլոյի հետ: Ես լսել եմ այդ լուրը, բայց դեռ չեմ խոսել նրա հետ:

Պաուլոն հիանալի խաղացող է և հիանալի մարդ: Զարմանում եմ, որ նա հեռանում է, հեշտ չի լինի փոխարինել նրան ու գտնել իր տրամաչափի մեկ այլ ֆուտբոլիստի:

Ես վստահ եմ, որ Դիբալան կգտնի այնպիսի ակումբ, որը թույլ կտա նրան զարգանալ և կատարելագործվել: Դա դժվար է ընդունել, բայց պետք է ուժ ունենալ էջը շրջելու համար»,- La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել է ֆրանսիացին: