«Բարսելոնան» օգոստոսին կխաղա «Ռոմայի» հետ։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը:
Կատալոնական ակումբը նախատեսում է Ժոզե Մոուրինյոյին հրավիրել մասնակցելու ամենամյա ընկերական մրցաշարին։
Ժոան Գամպերի 57-րդ գավաթի հանդիպումը կկայանա «Կամպ Նոու» մարզադաշտում օգոստոսի 6-ին կամ 7-ին։
Բացի այդ, «Բարսան» արդեն պայմանավորվել է Ավստրալիայում և ԱՄՆ-ում երկու ամառային շրջագայությունների մասին: