«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի խորհրդական Էնրիկ Մասիպը չի բացառել, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ կատալոնական ակումբ։
«Անհնարին ոչինչ չկա, կյանքում նույնիսկ ամենաանհավանական իրադարձությունները կարող են տեղի ունենալ:
Մեսսիի օրոք «Բարսելոնան» ապրեց պատմության ամենավառ ժամանակաշրջաններից մեկը, բայց ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ստացվեց, և նա ընտրեց նախագիծը Փարիզում:
Թվում էր, թե «Բարսելոնայի» հետ ամեն ինչ վատ է, բայց թիմը վերածնվեց և այժմ հիանալի տեսք ունի»,- ասել է պաշտոնյան: