«Ատալանտան» նոր պայմանագիր է կնքել իր պաշտպանի հետ

Պաշտպան Բերատ Ջիմսիտին նոր պայմանագիր է կնքել Բերգամոն ներկայացնող ակումբի հետ։ Այս մասին 29-ամյա խաղացողը տեղեկացրել է իր սոցիալական էջերում:

«Շատ ուրախ եմ, որ նոր պայմանագիր եմ ստորագրել։ Հուսով եմ, որ ակումբի հետ մեզ դեռ շատ հաղթանակներ են սպասվում»,- գրել է պաշտպանը:

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։ Նախորդ համաձայնագրի ժամկետը լրանում էր 2023 թվականի ամռանը։

Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։