Պաշտպան Ռոնալդ Արաուխոն ցանկանում է մնալ «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է Diario Sport-ը:
Ուրուգվայցի ֆուտբոլիստը գոհ է Չավիի օրոք թիմում իր ունեցած դերից։ Բացի այդ, նրան շատ է դուր գալիս կյանքը Բարսելոնայում։
23-ամյա խաղացողն առաջարկներ է ստանում այլ երկրների ակումբներից, մասնավորապես՝ Անգլիայից։ Այդ ակումբները պաշտպանին ավելի բարձր աշխատավարձ են առաջարկում, քան «Բարսան», բայց ֆուտբոլիստի համար առաջնային տարբերակը կատալոնական ակումբում մնալն է:
Այս մրցաշրջանում Արաուխոն Լա Լիգայում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։