Շոտլանդիայի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը բաց կթողնի Լեհաստանի ազգային հավաքականի դեմ առաջիկա ընկերական հանդիպումը, հայտնում է Sky Sports-ը:
Մարտի 20-ին ֆուտբոլիստը հիվանդության պատճառով բաց է թողել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղը և դեռ հետազոտվում է։
Հաղորդվում է, որ ձախ պաշտպանի տեղը կզբաղեցնի ազգային հավաքականի 19-ամյա դեբյուտանտ, «Բոլոնիայի» պաշտպան Աարոն Հիկին։
Շոտլանդիա – Լեհաստան ընկերական հանդիպումը կկայանա մարտի 24-ին Գլազգոյի «Համպդեն Պարկ» մարզադաշտում: