Չավի. «Չէինք սպասում, որ մրցակցի դաշտում այսքան կգերազանցենք Մադրիդի «Ռեալին»»

Չավին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակը (4:0).

«Սա ուրախ օր է «Բարսայի» բոլոր երկրպագուների համար: Մենք կարող էինք ավելի շատ գոլ խփել։

Չէինք սպասում, որ մրցակցի դաշտում այսքան կգերազանցենք Մադրիդի «Ռեալին»:

Մենք ֆանտաստիկ խաղացինք, և ես շատ գոհ եմ: Մենք  գերազանցեցինք «Ռեալին» թե՛ խաղով, թե՛ արդյունքներով։ Հեռանում ենք լայն ժպիտով։

Պետք է շարունակենք աշխատել՝ չմտածելով տիտղոսի մասին։ Մենք պետք է շարունակենք ձգտել առավելագույնին»,- ասել է «Բարսելոնայի» մարզիչը: