Մարտի 20-ին «Ռոման» Իտալիայի առաջնության 30-րդ տուրի խաղում 3:0 հաշվով հաղթել է «Լացիոյին»։
Հանդիպման ընթացքում «Ռոմայի» հարձակվող Տեմմի Աբրահամը, դարձել է դուբլի հեղինակ։
Անգլիացին այս խաղում խփել է ընթացիկ մրցաշրջանում իր 22 և 23-րդ գոլերը հռոմեական ակումբի կազմում։
24-ամյա հարձակվողը դարձել է «Ռոմայի» պատմության ռեկորդակիրը ակումբի կազմում իր դեբյուտային մրցաշրջանում խփած գոլերի քանակով՝ գերազանցելով Գաբրիել Բատիստուտային: տեղեկացնում է Squawka-ն: