Չնայած վերջին անհաջողություններին՝ «Բոլոնյայի» ղեկավարությունը վստահում է թիմի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչին և մինչև մրցաշրջանի ավարտը չի հեռացնի սերբ մասնագետին։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Հետագա գործակցության մասին որոշումը կկայացվի ամռանը, նշում է աղբյուրը։ Միխայլովիչն Ա Սերիայի ակումբում աշխատում է 2019 թվականի սկզբից:
Այս պահին «Բոլոնյան» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 13-րդ հորիզոնականն է զբաղեցնում, թիմը չի կարողացել հաղթել 4 անընդմեջ խաղում։