«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է Լա լիգայի 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակը (4:0).
«Մեր նպատակն էր ոչ թե մտածել արդյունքի մասին այլ անել այն, ինչ պետք էր հաղթելու համար: Կարող էինք հաղթել ավելի խոշոր հաշվով:
Եթե տիտղոսի համար պայքարում նվազագույն հնարավորություն ունենանք, ապա կփորձենք օգտագործել այն։
Գիտենք, որ տարբերությունը մեծ է, բայց պատրաստ կլինենք, եթե մրցակիցները սկսեն միավորներ կորցնել։
Նախ՝ քայլ առ քայլ պետք է բարձրանալ երկրորդ տեղ՝ առաջ անցնելով «Սևիլիայից»։ Պետք է միշտ մտածենք տիտղոսներ նվաճելու և բարձր նպատակների մասին»,- Բուսկետսի խոսքերն է մեջբերում Marca-ն։