«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն Լա լիգայի արտագնա խաղում գլխի հարվածով (4:0) գրավել է Մադրիդի «Ռեալի» դարպասը։
Ուրուգվայցին դարձել է կատալոնական ակումբի առաջին ֆուտբոլիստը վերջին 10 տարվա ընթացքում, ով «Սանտյագո Բեռնաբեուում» գլխի հարվածով գոլ է խփել մադրիդցիներին:
Վերջին ֆուտբոլիստը ում հաջողվել էր դա անել Կարլես Պույոլն է:
2012 թվականի հունվարին «Բլաուգրանայի» պաշտպան Կարլես Պույոլը Իսպանիայի արքայական գավաթի խաղում (2-1) գրավեց մրցակցի դարպասը «Բարսայի» ներկայիս գլխավոր մարզիչ Չավիի փոխանցումից հետո։