Պյեր-Էմերիկ Օբամեյանգ. «Ես շատ ուրախ եմ, սա հիանալի օր էր թիմի համար, շարունակում ենք առաջ գնալ»

«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի 4։0 հաշվով ջախջախիչ հաղթանակը։

Այս հանդիպմանը Օբամեյանգը դուբլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց։

«Ես շատ ուրախ եմ, սա հիանալի օր էր թիմի համար, շարունակում ենք առաջ գնալ։

Մենք խաղացինք մեր ֆուտբոլը և շատ ուրախ ենք։ Կարելի է խոսել թիմի վերածննդի մասին»,- ասել է Օբամեյանգը