Հարձակվող Պաուլո Դիբալան մոտ է «Յուվենտուսից» հեռանալուն։ Այսօր հանդիպում է տեղի ունեցել 28-ամյա խաղացողի գործակալի և «բյանկոներիների» ղեկավարության միջև։
Կողմերը քննարկել են արգենտինացի ֆուտբոլիստի նոր պայմանագրի կետերը, սակայն չեն կարողացել համաձայնության գալ։
Այսպիսով, ամեն ինչ գնում է նրան, որ Դիբալան, ում պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը, մրցաշրջանի ավարտից հետո կլքի թուրինյան ակումբը ազատ գործակալի կարգավիճակով։
Հարձակվողի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը «Ինտերն» է: Նրա տեղափոխությամբ նաև հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»: Դիբալան «Յուվեի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից