«Նոան» փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Վիկտոր Բուլատովի հետ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ռուս մասնագետը լքում է գլխավոր մարզչի պաշտոնը ընտանեկան հանգամանքների բերումով: Նա այդ պաշտոնը ստանձնում էր 2021 թվականի նոյեմբերից:
«Նոան» շնորհակալություն է հայտնել 50-ամյա մարզին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան հետագա կարիերայում