Նաչո. «Մեզ դժվար օրեր են սպասվում, բայց «Ռեալը» կկարողանա վերականգնվել»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան  Նաչոն «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո (0:4) կտրուկ է արտահայտվել «Ռեալի» խաղի մասին.

«Մենք սարսափելի խաղ ցուցադրեցինք. Արդյունքն արտացոլում է խաղը։ Նման խաղում պարտվելը ցավալի է, շնորհավորում ենք «Բարսելոնային»:

Մեզ դժվար օրեր են սպասվում, բայց «Ռեալը» կկարողանա վերականգնվել։ Դա կախված է միայն մեզանից»,- ասել է մադրիդյան ակումբի պաշտպանը։