Մաուրիսիո Պոչետինո. «Մեր ֆուտբոլիստները պետք է մոռանան Չեմպիոնների Լիգայի անհաջողության մասին ու առաջ շարժվեն»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծիք է հայտնել Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Մոնակոյի» դեմ խաղում (0:3) իր թիմի կրած ջախջախիչ պարտության մասին։

«Սա մեծ հիասթափություն է։ Հանդիպումը բարդ ստացվեց:  Առաջին խաղակեսում ցուցադրած վատ խաղը ազդեց վերջնական արդյունքի վրա:

Մեր ֆուտբոլիստները պետք է մոռանան Չեմպիոնների Լիգայի անհաջողության մասին ու առաջ շարժվեն։

Միջազգային հանդիպումների համար դադարը կարող է օգնել մեզ փոխել տրամադրվածությունը։ Մեղավոր են և՛ ֆուտբոլիստները, և՛ մարզիչները, բայց մենք պետք է վերադառնանք հաղթական ուղի և շարժվենք առաջ»,- ասել է Մաուրիսիոն: