Մասիմիլիանո Ալեգրի. «Ես չգիտեմ, թե արդյոք Պաուլոն հաջորդ մրցաշրջանում կլինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ, թե ոչ»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է «ծեր սինյորայի» հարձակվող Պաուլո Դիբալայի շուրջ պտտվող խոսակցությունները։

«Ես չգիտեմ, թե արդյոք Պաուլոն հաջորդ մրցաշրջանում կլինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ, թե ոչ:

Դա կախված է ակումբից, և տնօրենների խորհրդից: Հուսով ենք, որ նա կմնա»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինյան ակումբը պատրաստ է ամռանը անվճար բաց թողնել հարձակվողին։