Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել Կառլո Անչելոտտիի ապագայի վերաբերյալ

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտությունը (0:4) չի ազդի Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի ապագայի վրա։

«Արքայական» ակումբը չի պատրաստվում կտրուկ միջոցներ ձեռնարկել, հաղորդում է Marca պարբերականը։ Իտալացի մասնագետի պայմանագիրը «սերուցքայինների» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Չելսիի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին։