«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն բարձր է գնահատել թիմի ցուցադրած խաղը Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի «Սաութհեմփթոնի» դեմ խաղում (4:1).
«Առաջին 20 րոպեն և վերջին կես ժամը մենք հիանալի անցկացրինք: Մի քանի անիմաստ սխալներ եղան, որոնք թույլ տվեցին մրցակցին գոլ խփել։
Երկրորդ խաղակեսում մենք գերիշխում էինք և արժանիորեն հաղթեցինք»,- դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։