«Յուվենտուսում» հաստատել են, որ Պաուլո Դիբալան ամռանը կլքի ակումբը

«Յուվենտուսի» գործադիր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն հաստատել է, որ հարձակվող Պաուլո Դիբալան մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը։

«Մենք չերկարաձգեցինք պայմանագիրը Դիբալայի հետ։ Վլահովիչի գալով փոխվել է կառուցվածքն ու տեխնիկական առաջադրանքը»,- Արրիվաբենեին է մեջբերում լրագրող Ջանլուջի Լոնգարին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» 28-ամյա Դիբալային առաջարկել է պայմանագիր տարեկան 6-7 միլիոն եվրո աշխատավարձով։ Հարձակվողը դժգոհ է եղել նման առաջարկից և արդեն նոր ակումբ է փնտրում: