Ժոզե Մոուրինյո. «Ես պահանջկոտ եմ Աբրահամի նկատմամբ, քանի որ վստահ եմ, որ նա կարող է անել ավելին»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գնահատել է հարձակվող Թամմի Աբրահամի խաղը վերջին շրջանում:

«Վստահ եմ, որ նա ավելի լավ խաղալու ներուժ ունի: Խոսքը ոչ միայն գոլերի մասին է, այլ նաև այն բանի, թե ինչպես է նա պայքարում դաշտում:

Ես պահանջկոտ եմ Աբրահամի նկատմամբ, քանի որ վստահ եմ, որ նա կարող է անել ավելին»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 15 գոլի հեղինակ։ «Ռոման» Իտալիայի առաջնությունում 6-րդ տեղում է։