Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակչի խաղում «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4:1).

«Մենք լավ սկսեցինք խաղը, լավ խաղացինք 20-25 րոպե, բայց առաջին խաղակեսի վերջին 15 րոպեներին մոռացանք, թե ինչպես պետք է խաղալ, թեև գիտեինք, որ «Սաութհեմփթոնի» դեմ դժվար է լինելու: Մեր ընդունած գոլը այն բանի արդյունքն է, որ պարզապես մոռացել ենք ֆուտբոլ խաղալ։

Երկրորդ խաղակեսում ամեն ինչ շատ ավելի լավ ստացվեց: Նրանք մեկ պահ ունեին, բայց մենք գերազանցեցինք մրցակցին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։