Անգլիայի գավաթ. Կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են

Հայտնի են դարձել ֆուտբոլի Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները:

Մրցաշարի 1/4 եզրափակչում «Լիվերպուլը» հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին» (1:0), «Չելսին» հաղթեց «Միդլսբրոյին» (2:0), «Մանչեսթեր Սիթին» ուժեղ գտնվեց «Սաութհեմփթոնից» (4:1), իսկ «Քրիսթալ Փելասը 4:0 հաշվով ջախջախեց «Էվերթոնին»:

Կիսաեզրափակիչում «Լիվերպուլը» կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին», իսկ «Չելսին»՝ «Քրիսթալ Փելասին»:

Հանդիպումները կկայանան ապրիլի 16-ին և 17-ին Լոնդոնում՝ «Ուեմբլի» մարզադաշտում։