Դուշան Վլահովիչը բաց կթողնի Սերբիայի հավաքականի առաջիկա խաղերը

Հարձակվող Դուշան Վլահովիչը վնասվածքի պատճառով բաց կթողնի Սերբիայի հավաքականի առաջիկա հանդիպումները։ Այս մասին տեղեկացնում է Goal-ը:

«Յուվենտուսի» ֆուտբոլիստն աճուկի հետ կապված խնդիրներ ունի: Ազգային հավաքականի բժիշկները, գործակցելով թուրինյան ակումբի բժշկական անձնակազմի հետ, որոշել են ռիսկի չդիմել: 22-ամյա հարձակվողն այս շաբաթ վերականգնողական կուրս կանցնի:

Այսպիսով, Վլահովիչը չի կարողանա մասնակցել Հունգարիայի ու Դանիայի հավաքականների դեմ ընկերական խաղերին։