Դանի Ալվեսը հոբելյանական հանդիպումն անցկացրեց «Բարսելոնայի» կազմում

Պաշտպան Դանի Ալվեսն իր 400-րդ հանդիպումն է անցկացրել «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում:

38-ամյա բրազիլացին փոխարինման է դուրս եկել Մադրիդի «Ռեալի» հետ Լա լիգայի խաղում (4:0) 86-րդ րոպեին։

Կատալոնական ակումբի կազմում անցկացրած խաղերի քանակով Ալվեսը, այժմ 16-րդն է թիմի պատմության մեջ։

Բրազիլացին առաջ անցավ Խավիեր Մասկերանոյից և Իվան Ռակիտիչից:

Ալվեսը «Բարսելոնա» է վերադարձել 2021 թվականի նոյեմբերին։ Նա նախկինում հանդես է եկել «Բլաուգրանայում» 2008-ից 2016 թվականներին: