«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը Լա լիգայի «Ռեալի» դեմ խաղից հետո (4:0) խոսել է թիմի հաղթնակի մասին.
«Մեր նպատակն է վերականգնել մեր ինքնությունը, և դա կօգնի մեզ լինել առաջինը: Այդպես եղել է միշտ և այդպես էլ կլինի։
«Բարսան» ունի իր սեփական խաղաոճն ու սեփական փիլիսոփայությունը, և դա է, որ մեզ լավագույնն է դարձնում:
Եթե մենք անենք այն, ինչ կարող ենք, ապա կվերադառնանք հաղթական ուղի:
Լա Լիգայում հաղթելը դժվար կլինի, բայց ինչո՞ւ չերազել: Մենք պետք է անենք մեր աշխատանքը, իսկ հետո կտեսնենք թե ինչ կլինի»,- ասել է Ալվեսը: