«Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը մեկնաբանել է Ֆրանսիայի Լիգա 1-ի 29-րդ տուրի ՊՍԺ-ի հետ խաղում տարած հաղթանակը (3:0).
«Պատրաստվել էինք այնպես, ինչպես պատրաստվում ենք առաջնության ցանկացած խաղի։
Հասկանալի է, որ ՊՍԺ-ն մեծ ակումբ է, թիմն ունի գերհզոր ֆուտբոլիստների շատ մեծ ընտրություն, և սա սկզբունքային դիմակայություն է, բայց մենք միշտ փորձում ենք հաղթել։
Շատ ուրախ եմ, որ կարողացանք հաղթել նման խաղում։
Մենք լիովին արժանի էինք այս հաղթանակի»,- ասել է Ալեքսանդրը: