Յուլիան Նագելսման. ««Ունիոնի» դեմ խաղի արդյունքից գոհ եմ, բայց ոչ ամբողջությամբ»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Բունդեսլիգայի 27-րդ տուրի խաղում «Ունիոնի» նկատմամբ տարած հաղթանակը (4:0): 

«Իհարկե, գոհ եմ արդյունքից, բայց ոչ ամբողջությամբ: Առաջին խաղակեսում 2 վտանգավոր հնարավորություն թույլ տվեցինք մեր դարպասին, ինչպես նաև շատ հաճախ կորցրինք գնդակը։

Բայց մենք դարպասն «անառիկ» պահեցինք ու 4 գոլ խփեցինք։ Նման արդյունքը չի մերժվում։

Ես հաճախ եմ շփվում Լևանդովսկու հետ, անընդհատ փոխանակվում ենք կարծիքներով։ Ես զգացողություն չունեմ, որ նա ցանկանում է հեռանալ թիմից։ Ի վերջո, որոշումը պետք է լինի միասնական։ Բանակցություններ անպայման տեղի կունենան»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։