Չավին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի ազդեցության մասին առաջիկա Կլասիկոյում։
Մադրիդցիների հարձակվողը սրունքի վնասվածք է ստացել Լա լիգայի 28-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ խաղի վերջնամասում (3:0) և չի մասնակցի խաղին։
«Բենզեման աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Սա զգալի կորուստ է մադրիդցիների համար, բայց դա չի փոխի մեր մոտեցումը խաղի նկատմամբ։
Ինչ վերաբերում է Լա լիգային, ապա մեզ համար դժվար կլինի հաղթել, եթե նույնիսկ հաղթենք այսօրվա խաղում»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։