«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին բարձր է գնահատել թիմի ցուցադրած խաղն Ա Սերիայի 30-րդ տուրի «Կալյարիի» դեմ հանդիպմանը (1:0), որում 60-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Իսմայել Բենասերը։
«Մեզ համար կարևոր հաղթանակ է, քանի որ այժմ յուրաքանչյուր խաղ կարևոր է։ Հակառակորդն այնպիսին էր, որը կարող էր խնդիրներ ստեղծել ու խոչընդոտել։ Պետք էր երկրորդ գոլը խփել։ Սակայն գլխավորն այն է, որ ֆուտբոլիստները գործեցին միասնական և գոլ բաց չթողեցին: Մենք հիանալի աշխատանք կատարեցինք»,- 56-ամյա մարզչի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Հավելենք ,որ «Միլանը» 30 տուրից հետո 66 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով գերազանցելով 2-րդ տեղում գտնվող «Նապոլիին»: