«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Ֆիորենտինայի» հետ ոչ-ոքին (1:1) Ա Սերիայի 30-րդ տուրի խաղում։
«Առաջին խաղակեսում մենք բավականաչափ լավ չգործեցինք, մեր նման թիմը պետք է ավելի լավ աշխատի: Ընդմիջումից հետո մենք ավելացրեցինք, սկսեցինք ավելի շատ պահեր ստեղծել և կարող էինք ավելի շատ գոլեր խփել:
Մենք հիմա լավագույն վիճակում չենք, վերջին 7 խաղում 7 միավորը, ակնհայտորեն, հոգեբանորեն ճնշում է մեզ։
Առաջին խաղակեսում «Ֆիորենտինան» ավելի լավ խաղաց, երկրորդում մենք ավելի ուժեղ էինք։ Ես ուրախ չեմ, քանի որ մենք ինքներս ենք ստիպել մարդկանց ավելին սպասել մեզանից։ Թիմը մեծ պատասխանատվություն է զգում մրցաշրջանի սկզբում «Ինտերի» ընկալման համեմատ։ Մենք մի քանի կատարյալ ամիս ունեցանք, հետո եկավ անկումը, բայց տղաները պետք է հանգիստ աշխատեն»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում DAZN-ը։