«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ հաջորդ շաբաթ իսպանացի ֆուտբոլիստը կհանդիպի կատալոնական ակումբի ղեկավարության հետ՝ թիմում իր ապագան քննարկելու համար: Կիսապաշտպանի գործող համաձայնագիրը «կապտանռնագույնների» հետ ավարտվում է այս ամռանը: Կողմերը կքննարկեն պայմանագրի հնարավոր երկարաձգման հարցը։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա խաղացողը «Բարսայի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։